close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ նրանք միայն ռեկտոր ընտրելու համար չեն. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 14:10
 Կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ նրանք միայն ռեկտոր ընտրելու համար չեն. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից մանրամասներ ու կից տեսանյութ հրապարակել. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը խիստ աշխատանքային էր՝ հաշվետվություններ, կատարողական հաստատում և այլն։ Երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկանում էինք գրանցվել, նկատեցինք, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն կարևորել գալ նիստին։ Տեսնելով այս իմիջիայլոց վերաբերմունքը՝ որոշեցինք մենք էլ բոյկոտել նիստը։ Արդյունքում նիստը չկայացավ։

Խորհրդում կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ նրանք միայն ռեկտոր ընտրելու համար չեն հայտնվել այստեղ։ Նրանք պարտավոր են մասնակցել այդ թվում խիստ աշխատանքային նիստերին և իրենց փորձն ու գիտելիքները ներդնել ԵՊՀ զարգացման գործում։ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը խաղուպար չէ, մատների արանքով նայելու զբաղմունք չէ։

Բացի դա, օրենքի շրջանառվող նախագծով Հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամների թիվը կտրուկ նվազում է։ Այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը, եթե նախագծի նշված ձևակերպումները կյանքի կոչվեն։ Նրանք, ովքեր ամեն օր ԵՊՀ-ում են, ովքեր ապրում են բուհի առօրյա հոգսով և զբաղված են հանրօգուտ աշխատանքով, զրկվելու են բուհի կառավարմանը արդյունավետ մասնակցելու հնարավորությունից։ Իսկ նրանք, ովքեր հազար ու մի գործ ունեն, ովքեր ԵՊՀ-ի մասին հիշում են միայն ռեկտոր ընտրելիս կամ ստորաբաժանումներ լուծարելիս, ունենալու են վճռական ձայնի իրավունք։

Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica