close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է դիրիժոր Յուրի Դավթյանը

Մշակույթ

20 Փետրվարի 2020, 12:35
 Կյանքից հեռացել է դիրիժոր Յուրի Դավթյանը

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, դիրիժոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավար Յուրի Դավթյանը.  Yerkir.am-ին տեղեկանում է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից:

1938 թվականին Դավթյանն ընդունվել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։

1973-1974 թվականներին եղել է  Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1980-2000 թվականներին կրկին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։

Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։

Մինչ մահանալն աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր։

 
 
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica