close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ի և Բելառուսի միջև հնարավոր է ռազմական գործողություններ սկսվեն. Ուկրաինայի ԱԳՆ

Քաղաքական

20 Փետրվարի 2020, 11:24
 ՌԴ-ի և Բելառուսի միջև հնարավոր է ռազմական գործողություններ սկսվեն. Ուկրաինայի ԱԳՆ

Եթե բելառուսները ցանկանում են անկախ մնալ, ապա նրանց պատերազմ է սպասվում Ռուսաստանի հետ`Ուկրաինայում ընթացող պատերազմի նման. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Բելառուսին բարդ ու ծանր ժամանակներ են սպասվում: Տարիներ առաջ ես զրույց ունեցա Բելառուսի մի քանի լրագրողների հետ, և երբ ես նրանց ասացի, որ եթե ուզում են անկախ մնալ, ապա նրանց սպասվում է Ռուսաստանի հետ նման պատերազմ, նմանատիպ դժվարություններ և  տառապանքներ, ինչպիսիք վերապրում ենք մենք, նրանք ինձ չհավատացին: Հիմա, միգուցե, ավելի քիչ են կասկածում», - պարզաբանել է Պրիստայկոն «Պրահա» շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Բացի այդ՝ նա նաև ընդգծել է, որ դեռ հույս ունի, որ սխալվում է կանխատեսումներում:

Հավելվում է՝ լրագրողները հարցրել էին Պրիստայկոյին՝ արդյո՞ք նա այդ մասին է ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

«Անշուշտ: Նա ինքը մի քանի անգամ հասկացրեց, որ բելառուսական զորքերը պատրաստ են կռվելու», - ամփոփել է Պրիստայկոն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica