close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

19 Փետրվարի 2020, 21:15
 Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. Արփինե Հովհաննիսյան

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ Այս մասին գրված է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Ֆեյսբուքի էջում։

«Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ նաեւ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել սկզբունքին վերաբերող մի շարք խնդրահարույց հարցեր, հատկապես կարեւորելով՝

• Անմեղության կանխավարկածը պաշտոնատար անձանց հայտարարությունների համատեքստում

• Անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառությունը այն դեպքերում, երբ քրեական գործը հարուցված չէ։ Հարգելի իրավապահներ կարդացե՛ք ու կրկին՝ կարդացե՛ք

• ԶԼՄ հրապարակումների համատեքստում անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը

• Անմեղության կանխավարկածի եւ առանց դատավճռի գույքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների հարաբերակցությունը»։

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն իր  հիմնական առաքելություններից մեկը համարում է մասնագիտական, սակայն հանրամատչելի վերլուծությունների միջոցով այն ոլորտների վերաբերյալ լույս սփռելը, որոնք տարակերպ են մեկնաբանվում։ «Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար»,- գրել է նա։

Վերլուծությունը` հետեւյալ հղմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica