close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրենլանդիան նոր եկամտաբեր ապրանք է արտահանելու՝ ջուր

Տնտեսական

19 Փետրվարի 2020, 18:46
 Գրենլանդիան նոր եկամտաբեր ապրանք է արտահանելու՝ ջուր

Գրենլանդիան պատրաստվում է  սառցադաշտների հալոցքից ստացված ջրի առևտրով զբաղվել. արտահանելու է երաշտային տարածաշրջաններ: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, գերմանական Der Tagesspiegel թերթին հայտնել է կղզու էներգետիկայի նախարար Իես Սվանեն:

«Կլիմայի փոփոխությունը նպաստում է սառույցի հալմանը: Հալված ջուր հազարամյակներ շարունակ մեծ քանակությամբ եղել է Գրենլանդիայում: Ներկայումս մենք գիտակցում ենք, որ կարող ենք այն դարձնել շուկայում պահանջարկ ունեցող ապրանք»,- ասել է նա:

Նախարարը նաև հավելել է, որ իրենց հետազոտություն են իրականացրել ու պարզել, որ սառցաբեկորներից ստացված ջուրը մաքուր է և կիրառելի խմելու համար:

Սվանեն նշել է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսությունը «բաներով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհին»: Ներկայումս Գրենլանդիայի եկամտի 90 տոկոսը ստացվում է ձկնարդյունաբերությունից:

Գրենլանդական սառցե վահանը համաշխարհային կլիմայական համակարգի կարևորագույն մասերից է: Դրա հալման գործընթացը կարող է հանգեցնել ծովի մակարդակի բարձրացման և եղանակի անկայունության: Անցած ամառ Եվրոպայում անոմալ շոգի պատճառով սառցե վահանը մակերեսային հալման հետևանքով կրճատվել  197 մլրդ տոննա սառույցով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica