close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի անկախությունն անհրաժեշտ է ճանաչել որքան հնարավոր է արագ, ցանկալի է՝ հետին թվով. գերմանացի գրողը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Աշխարհ

19 Փետրվարի 2020, 18:06
 Արցախի անկախությունն անհրաժեշտ է ճանաչել որքան հնարավոր է արագ, ցանկալի է՝ հետին թվով. գերմանացի գրողը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակվել է գերմանացի գրող և հասարակական գործիչ Օլիվեր Շմիտի բաց նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Արցախի անկախությունը ճանաչելու  և ՄԱԿ-ի 194-րդ լիիրավ անդամ ընդունելու կոչով. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նամակի հեղինակը գրում է, որ անցած ամառ եղել է Արցախում՝ Եվրախորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի ղեկավարած պատվիրակության կազմում, և հանդիպումներ ունեցել հանրապետության ներկայացուցիչների հետ, այցելել երկրի տարբեր վայրեր: Ըստ Շմիտի՝ Արցախում տեսել է պետականության բոլոր նշանները, իսկ Ստեփանակերտն իսկական մայրաքաղաք է: Ընդ որում, գրողի խոսքով, Արցախի անկախությունն անհրաժեշտ է ճանաչել որքան հնարավոր է արագ, ցանկալի է՝ հետին թվով՝ 2020-ի հունվարի 1-ով:

Շմիտը նկարագրում է Արցախի գեղատեսիլ վայրերը, մարդկանց հյուրընկալությունը՝ նշելով, որ երկիրը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica