close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը ողջ է. Ռոհանի

Քաղաքական

19 Փետրվարի 2020, 16:26
 Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը ողջ է. Ռոհանի

Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը ողջ է. գրում է ՌԻԱ «Նովոստի»ն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ. հայտնում է Yerkir.am-ը:

«Փաստը, որ միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ որոշում է ընդունում և ասում նրանց, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը նախկինի պես ողջ է: Վախը իրադրության համար, որին մի քանի ամսից կհանգեցնի միջուկային գործարքը, վկայում է այն մասին, որ համաձայնագիրը ողջ է»,- մանրամասնել է Ռոհանին:

Հիշեցնենք՝ 2015 թվականին «Վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:

Գործարքը նախնական տեսքով չգոյատևեց 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարություն տարածեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու, ինչպես նաև Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը հայտարարություն տարածեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին: 

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica