close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանքաարդյունաբերության աճը 24 տոկոս է, մշակող արդյունաբերությանը՝ 7,6 տոկոս․ Բագրատ Ասատրյանի մտահոգությունները

Տնտեսական

19 Փետրվարի 2020, 13:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանքաարդյունաբերության աճը 24 տոկոս է, մշակող արդյունաբերությանը՝ 7,6 տոկոս․ Բագրատ Ասատրյանի մտահոգությունները

Մտահոգիչ է, որ արդյունաբերության մեջ կրկին որոշիչ է դառնում հանքաարդյունաբերությունը՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ տարվա տնտեսական ցուցանիշների մասին մամուլի ասուլիսում։

«Տարվա կտրվածքով հանքաարդյունաբերության աճը մոտ 24 տոկոս է, մինչդեռ մշակող արդյունաբերությունը 7,6 տոկոս է՝ ավելի ցածր, քան արդյունաբերության աճի տեմպերը։ Հանքարդյունաբերությունն ընդամենը այն է՝ ինչ են ընդերքից հանել, ոչ մի ավել բան չկա, Հայաստանն իբրև Հայաստան ոչ մի բան չի ստանում»,-արձանագրեց տնտեսագետը։

Շինարարության ծավալի դրական դրական թվերն էլ չեն կարող որևէ կերպ բավարարել՝ ասաց նա․ «Եթե խոսում ենք դինամիկ զարգացող համակարգի մասին՝ շինարարության աճի տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, քան տնտեսական աճը։ Մինչդեռ այստեղ գործ ունենք տարվա կտրվածքով 4,6 տոկոս շինարարության աճի տեմպերի՝ 7,8 տոկոս տնտեսական աճի պարագայում»։

Արդեն որերոդ տարին շարունակաբար անկում ունենք էներգետիկայում, բայց չի նկատում, որ էներգախնայողության հաշվին դա լինի, այնպես որ՝ ուշադրության առարկա պետք է դառնա։

«Իշխանությունը մտնում է մի ցիկլի մեջ, երբ Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է գնաճի ցածր մակարդակով։ Ընդ որում՝ ծրագրայինից ավելի ցածր։ Գնաճը, իհարկե, չարիք է, բայց նաև ցածր գնաճն է չարիք։ Կարծում եմ, իշխանությունները շատ լուրջ պետք է մտածեն, որ ծրագրայինին մոտ ցուցանիշներ ունենանք։ Եթե գնաճի մակարդակը 4+- շրջանակում լիներ, հավատացեք, կունենայինք և՛ ավելի մեծ տնտեսական աճ, և՛ ավելի արդյունավետ կլիներ այդ աճը»,-ասաց Բագրատ Ասատրյանը։

Այս տարի Հայաստանի տնտեսությունը կրկին բախվել է այն փաստին, որ արտահանման ծավալների աճի տեմպը ավելի ցածր է, քան ներմուծման ծավալներինը․ «Սա, իհարկե, ևս անհանգստացնող է։ Մանավանդ երբ նայում ենք կառուցվածքին՝ նվազում են առևտրի ծավակները ԵՄ հետ՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի։ Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն նոր, հավելյալ հնարավորություն է արտաքին առևտրի համար, բայց սա մեզ պետք է անհանգստացնի»։

Լարսի ճանապարհը, Բագրատ Ասատրյանի բնութագրմամբ, դժոխքի ճանապարհ է և դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել քիչ, թե շատ խելամիտ զարգացում։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica