close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 12:17
 Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել

Ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Օհանջանյանն իր էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով, որ շների՝ մարդկանց հարձակումների հետևանքով մի շարք հիվանդությունների բախվելու վտանգ է առաջանում և խնդրում քաղաքապետարանին լուծել խնդիրը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին,ավելի ճիշտ չեն պատկերացնում,թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը,որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։

Ճի՛շտ է,ինչ որ չափով մեր բակի շները քչացել են,բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։

Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է,դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2,հունվարի 24-ի դեպք), կամ 9 տարեկան այս տղա երեխան,ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք): Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել):

Խնդրում եմ լուծեք այս հարցը,ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի,Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»:

Image may contain: one or more people and closeup

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica