close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում այսօր նշվում է Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 09:52
 Հայաստանում այսօր նշվում է Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ը «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր. հայտնում է Yerkir.am-ը:
 
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն,  յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
 
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, մանկատներին, դպրոցներին՝  փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
 
Հավելենք՝ օրերս՝ փետրվարի 14-ին, նշվել է նաև գիրք նվիրելու միջազգային օրը։
Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica