close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեոնիդ Յակուբովիչը փրկել է գործընկերոջ կյանքը

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 00:13
 Լեոնիդ Յակուբովիչը փրկել է գործընկերոջ կյանքը

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը փրկել է գործընկերոջ՝ Դմիտրի Դիբրովի կյանքը, երբ վերջինս մոսկովյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում իրեն վատ է զգացել Եգոր Կոնչալովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով ականատեսների խոսքերը։

Երբ Դիբրովի ինքնազգացողությունը վատացել է, Յակուբովիչն արագ արձագանքել է. խնդրել է սրբիչներ բերել ու շտապօգնություն կանչել։ Բացի այդ՝ նա գործընկերոջը հիվանդանոց է ուղեկցել։

«Խնդրում եմ ձեզ։ Նրան «շտապօգնությունն» է փրկել, իսկ մնացած ամեն բան նշանակություն չունի»,- ասել է Յակուբովիչը։

«Интерфакс»-ի հետ զրույցում Դիբրովը հաստատել է, որ կորցրել է գիտակցությունն ու հավելել՝ այժմ իրեն լավ է զգում։ Նրա կինը՝ Պոլինան, ТАСС-ին արդեն փոխանցել է, որ նա արդեն գտնվում է տանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դմիտրի Դիբրովին շտապ հոսպիտալացրել են։ Telegram-յան «112» ալիքի տեղեկությունենրով՝ նրա մոտ էպիլեպսիայի նոպա է գրանցվել։ Սակայն հեռուստահաղորդավարի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում այս ախտորոշման մասին տեղեկատվությունը չի հաստատել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica