close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Իշխանյանն ու Բենիամին Պչաքճյանն այցելել են Արիավան

Քաղաքական

18 Փետրվարի 2020, 22:33
 Դավիթ Իշխանյանն ու Բենիամին Պչաքճյանն այցելել են Արիավան

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Դաշնակցության առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն ու ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, «ARI» կազմակերպության խորհրդի անդամ Բենիամին Պչաքճյանը փետրվարի 17-ին այցելել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչակենտրոն, հանդիպել շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետ, որից հետո «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան բնակավայրում կառուցվող 12 առանձնատների շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել Արիավան:

Դաշնակցական գործիչներին ուղեկցել են Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը եւ Աղավնոյի համայնքապետ, դաշնակցական Անդրանիկ Չաուշյանը:

«ARI» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին, լիբանանահայ գործարարների կողմից, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ գործարարներին համախմբելով՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանները զարգացնելու եւ Արցախում շահավետ ներդրումներ կատարելու նպատակով:

«Կազմակերպության նպատակն է աջակցել Արցախի վերաբնակեցմանը, երկարաժամկետ զարգացմանը: Իսկ Քաշաթաղը եւ Շահումյանը Արցախի այն շրջաններն են, որոնք ռազմավարական մեծ նշանակություն ունեն՝ հանդիսանալով Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ կամուրջ, քանզի Արցախին կապող չորս ճանապարհներն այս շրջաններով են անցնում»,- ասում է Բենիամին Պչաքճյանը:

Աղավնոն Արցախը Հայաստանին կապող ռազմավարական ճանապարհի կարեւոր բնակավայրերից է, որի հիմնմանը եւ  շինարարական աշխատանքների  ֆինանսավորմանը «ARI» կազմակերպությունը ձեռնամուխ է եղել 2013 թվականից:

Այսօրվա դրությամբ՝ «ARI» կազմակերպության միջոցներով Արիավանում կառուցվել եւ բնակեցվել է 50 առանձնատուն: Ծրագրով նախատեսվում է Արիավանում կառուցել 150 բնակելի առանձնատուն: Այս փուլում Արիավանի Մհեր Ջուլհաճյան փողոցում ընթանում է եւս 12 բնակելի տների շինարարություն, որոնք կառուցվում են Իրանի Հանրապետությունից ներկրված թեթեւ կոնստրուկցիաներով: Ընդհանուր 80 ք/մ մակերեսով 3 սենյականոց բնակարանները կունենան բոլոր հարմարությունները:

«11 տարիների ընթացքում «ARI»-ն  Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 7 միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 2000 ընտանիքների, կառուցել բնակելի տներ»,- ասում է Պչաքճյանը եւ նշում, որ Արցախում «ARI»-ի իրականացրած ծրագրերը եռակողմ փոխշահավետ ծրագրեր են, որոնցից շահում են ինչպես ներդրողները եւ շահառուները, այնպես էլ Արցախի պետությունը:

Դաշնակցական գործիչներին ուղեկցող՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը եւս բարձր է գնահատել «ARI» կազմակերպության դերակատարությունը շրջանի զարգացման գործում:

«Բնակարանաշինությունը կարեւոր է յուրաքանչյուր շրջանի զարգացման համար, իսկ վերաբնակեցվող շրջանի համար դա կենսական անհրաժեշտություն է։ «ARI» կազմակերպությունը հոգում է շրջանի կրիտիկական կարիքը՝ բնակարանաշինությունը, որը եւ վերաբնակեցման հիմնական գործոնն է: Այդ առումով, «ARI»-ին անփոխարինելի աջակցություն է տրամադրում, եւ հույս ունենք, որ կազմակերպության հետագա աշխատանքները եւս շարունակական կլինեն եւ Արիավան բնակավայը իր ամբողջական տեսքը կունենա 150 բնակարանով»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Ստեփան Սարգսյանը:

Նշենքոր Արիավանի 12 բնակարանները նախատեսվում է շահագործման հանձնել ամռանը:

Հավելենք նաեւոր «ARI» կազմակերպությունն Արցախում իրականացնում է եւս մեկ շինարարական ծրագիր՝ Քարվաճառի շրջանում բնակարանների կառուցման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 15 բնակելի տուն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica