close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները

Քաղաքական

18 Փետրվարի 2020, 20:05
 ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները

Ըստ Yerkir.am-ի՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. հունվարի 30-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են «Քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի» տեխնիկական առաջադրանքի և տեխնիկական մասնագրերի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերը, այդ փաստաթղթերի մշակման ժամանակացույցը։ Քննարկվել են համակարգի աշխատանքի տրամաբանության և ալգորիթմների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ՝ կապված դրա նպատակների, օգտատերերի և շահառուների շրջանակների, համակարգի հիմնական գործիքակազմի, ավտոմատացվող հիմնական գործընթացների, ինչպես նաև արդեն իսկ գործող այլ էլեկտրոնային համակարգերի հետ փոխգործելիության մեխանիզմների և հնարավորությունների հետ:   

Նիստի ընթացքում ներկայացվել է համակարգի գործարկման համար հիմնարար նշանակություն ունեցող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման գործընթացը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել էլեկտրոնային նման համակարգերի գործարկման  միջազգային փորձառությանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդհանուր գծերով ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները։

Նիստին մասնակցել են ՀՀ դատախազության, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները։

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica