close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայագիտական մասնագիտությունների կարևորությունը հարվածի տակ դնելն անթույլատրելի է. Էդուարդ Գալստյան

Մշակույթ

18 Փետրվարի 2020, 19:29
 Հայագիտական մասնագիտությունների կարևորությունը հարվածի տակ դնելն անթույլատրելի է. Էդուարդ Գալստյան

Հայագիտության զարգացումը, հայագիտական մասնագիտությունների կարևորությունը հարվածի տակ դնելն անթույլատրելի է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Համալսարաններում հայագիտական առարկաները, չնայած օրենքով ունեցած հատուկ կարգավիճակի, չեն դասավանդվում բավարար որակով ու հետաքրքիր, նորարար ծրագրերով։ Ասածս կհաստատի ցանկացած մարդ, ով նսել է կամ նստած է ուսանողական նստարաններին։ Շատ հաճախ «Հայոց լեզու/գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները նույնական կրկնողությունն են դպրոցական ծրագրով դասավանդված համանուն առարկաների։ Այս իրավիճակի մասին բազմիցս խոսվել է։

Իրավիճակը փոխելու համար կան բազմաթիվ ճանապարհներ, բայց ըստ իս, ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է ամենաանարդյունավետ ու եթե կուզեք՝ վտանգավոր ճանապարհը։

Հայագիտական առարկաները պետք է «պաշտպանված» լինեն օրենքով։ Կարելի է, իհարկե, օրենքում չնախատեսել կոնկրետ երկու առարկայի դասավանդում՝ կոնկրետ անվանումներով, այլ սահմանել հայագիտական առարկաների դասաժամերի մինիմալ քանակ՝ կոնկրետ առարկայի ընտրությունը թողնելով բուհին և մասնավորապես՝ առանձին ֆակուլտետների։

Այս լուծումը կնպաստի բուհական ինքնակառավարմանը և միևնույն ժամանակ, ոչ միայն չի վնասի հայագիտությանը, այլև զարգացման նոր հեռանկարներ կստեղծի։ Օրինակ, առանձին մասնագիտությունների համար կառաջանա բուհական դասագրքերի նոր պահանջարկ։

Կուզեի կարծիքներ լսել այս առաջարկի վերաբերյալ։

Շուտով նաև կկազմակերպվի քննարկում, որի շրջանակներում կփորձենք ամբողջացնել մեր տեսակետը ու ներկայացնել՝ որպես առաջարկ»,- գրել է նա։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica