close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել

Տարածաշրջան

18 Փետրվարի 2020, 18:55
 Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել

Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ է արձակվել  «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ Օսման Քավալան։

Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։

Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ Մեղադրվում էր 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ 

Բազմաթիվ թուրքական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ Քավալայի ապօրինի կալանքին վերջ դնելու պահանջով։

Օսման Քավալայի արդարացման և ազատ արձակման որոշումը կայացվել է 840-օրյա կալանքից հետո՝ 2020թ. փետրվարի 18-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica