close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ. ՀՀ արտաքին պետական պարտքը բոլոր վարչապետների օրոք. Գոռ Ծառուկյան

Տնտեսական

18 Փետրվարի 2020, 18:21
 ՏԵՍԱՆՅՈւԹ. ՀՀ արտաքին պետական պարտքը բոլոր վարչապետների օրոք. Գոռ Ծառուկյան

Տնտեսագեռ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին պետական պարտքը ՀՀ բոլոր վարչապետերի օրոք:

Տեսանյութը վերաբերվում է 1993 թվականից մինչեւ 2019 թվականը ընկած ժամանակահատվածին:

Նշվում է, որ պետական պարտքը նվազել է 2000, 2005 եւ 2014 թվականներին եւ բոլոր դեպքերում էլ դա տեղի է ունեցել արժութային փոխարժեքների տատանումների հաշվին: 2018-իմայիսից մինչեւ 2019-ի նոյեմբերի ՀՀ պետական պարտքը չի աճել: 2017-ին գրանցվել է արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ 48 տոկոս:

2018-2019 թվականներին այդ հարաբերակցության մասով առկա է դրական միտում. 2019-ին այդ ցուցնաիշը նվազել է 43 տոկոսի:  Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտաքին պետական պարտքը աճել է 724 մլն դոլարով, Քոչարյանի օրոք՝ 827 մլն դոլարով, Սերժ Սարգսյանի օրոք՝ 3 մլրդ 983 մլն դոլարով, Արմեն Սարգսյանի օրոք՝ 256 մլն դոլարով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica