close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Իրավունք

18 Փետրվարի 2020, 16:41
 Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում. NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գևորգ Բաբայանը երեկ՝ փետրվարի 17-ին, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Հավելենք նաև, որ Factor.am-ը նախօրեին հայտնել էր՝ Գևորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Yerkir.am-ը հայտնել էր նաև, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը, ով նախկինում Նուբարաշեն համայնքի ղեկավարն էր: Նա  այդ պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին և որոշ ժամանակ անց՝  2020-ի հունվարի 31-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica