close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

56-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 15:28
 56-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա-ն եւ հայտնել, որ ինքը պատրաստվում է Երեւանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը եւ ժամանել են վերջինիս տուն։

Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica