close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ցինիկ սադրանք է, որի նպատակն է նորոգել Դեբալցևոյի վերքը. Զելենսկին՝ Դոնբասում իրավիճակի սրման մասին

Քաղաքական

18 Փետրվարի 2020, 14:38
 Սա ցինիկ սադրանք է, որի նպատակն է նորոգել Դեբալցևոյի վերքը. Զելենսկին՝ Դոնբասում իրավիճակի սրման մասին

Փետրվարի 18-ի առավոտյան Դոնբասում մարտ է սկսվել ռուսական ջոկատների, նրանց աջակիցների և ուկրաինական զինված ուժերի միջև, ինչի հետևանքով ուկրաինացիները նշանակալի դիրքեր են կորցրել. հայտնում է Yerkir.am-ը՝  korrespondent.net-ի հղումով:

Դեպքերին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Տեղի ունեցածը նա բնորոշել է որպես «զինյալների և շրջափակողների ցինիկ սադրանք»:

«Դեբալցևոյի ողբերգության 5-րդ տարելիցին զինյալներն ու շրջափակողները ցինիկ սադրանք ցուցադրեցին: Այսօր առավոտյան նրանք հարձակում են կազմակերպել Նովոտոշկովսկոյե, Օրեխովո, Կրիմսկոե, Խուտոր Վոլնիյ բնակավայրերի մոտակայքում գտնվող միացյալ ուժերի դիրքերի վրա: Կրակ է բացվել այնպիսի զենքերից, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով»,- պարզաբանել է նա՝ միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ  երկրի զինված ուժերի ծառայակիցները պատասխան հարված են հասցրել հակառակորդին, բայց ուկրաինական կողմը կորուստներ ունի, իսկ ներկայումս մարտերը դադարել են:

«Սա ոչ միայն ցինիկ սադրանք է, որի նպատակն է նորոգել Դեբալցևոյի վերքը, որը երբեք ամբողջովին չի ապաքինվի, սա նաև փորձ է խափանել Դոնբասի խաղաղության գործընթացը, որը սկսել է առաջ շարժվել թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով»,- հավելել է երկրի ղեկավարը:

Ինչ վերաբերվում է պատերազմին վերջ տալու և միջազգային պայմանավորվածություններին հավատարմության ուղղությունը մնալուն՝ ապա Զելենսկին վստահեցրել է, որ այն անփոփոխ է մնալու:

Իր խոսքում նա նաև անդրադարձել է Ուկրաինական պետության հաստատակամության՝ նշելով, իրենք պատասխանելու են երկրի դեմ կատարված ցանկացած ռազմական ագրեսիայի:

Հավելվում է նաև, որ դեպքերի առնչությամբ այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի՝ հետագա անելիքները հասկանալու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica