close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սինգապուրում կարանտինը խախտելու համար ազատազրկում է սպասվում

Աշխարհ

18 Փետրվարի 2020, 14:17
 Սինգապուրում կարանտինը խախտելու համար ազատազրկում է սպասվում

Այսօրվանից Սինգապուրում ուժի մեջ են մտել Չինաստանից վերադարձող քաղաքացիների համար տնային կարանտինի նոր կանոնները: Կարանտինը խախտողներին ազատազրկում և տուգանքներ են սպառնում: Ինչ վերաբերվում է արտասահմանցիներին, ապա նրանք կարտաքսվեն: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՏՍՍՍ-ին հղումով: 

Պարզաբանվում է՝ կարանտինին կհետևեն հատուկ աշխատակիցները, ովքեր ցանկացած պահի կարող են շրջել բնակարաններով և տներով, ինչպես նաև զանգեր կատարել ստացիոնար հեռախոսով:

Կանոններին չհետևելը որպես վարակիչ հիվանդությունների մասին օրենքի խախտում կհամարվի, ինչը տուգանք է ենթադրում` առավելագույնը 10 հազար սինգապուրյան դոլարի (մոտ 7.000 ԱՄՆ դոլար) չափով, կամ` մինչև վեց ամիս ազատազրկում, իսկ օտարերկրացիների համար` արտաքսում և հետագայում երկիր մուտք գործելու արգելք:

Երկշաբաթյա տնային կարանտինը, որը նախատեսված է Չինաստանից Սինգապուր բոլոր վերադարձողների համար, ամբողջությամբ արգելում է փողոց դուրս գալ, ինչպես նաև այցելուներ ընդունել: 

Ինչ վերաբերում է անհրաժեշտության դեպքում մթերքների ձեռքբերման կամ բժշկական օգնություն ստանալուն, ապա պետք է դիմել սոցիալական պաշտպանության համապատասխան մարմիններին:

Ըստ երկրի ազգային զարգացման նախարարության տարածած պարզաբանման՝ այս պահին տնային կարանտինում է մոտ 600 մարդ, ևս մոտ 1.2 հազարը ուսանողական հանրակացարանների հիման վրա ստեղծված հատուկ մեկուսացման կենտրոններում են:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica