close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հեռվից կարելի է տեսնել կրակի և ծխի սյունը». Վոլգոգրադի հայկական եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 12:54
 «Հեռվից կարելի է տեսնել կրակի և ծխի սյունը». Վոլգոգրադի հայկական եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող՝ «Սուրբ Գևորգ» անունով հայկական եկեղեցու մերձակա տարածքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, որի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ. հայտնում է Yerkir.am-ը՝ «Волгоград онлайн»-ին հղումով:

Նշվում է՝ հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։

Քաղաքի բնակիչների խոսքով ՝ կրակի և ծխի սյունը տեսանելի է հարյուրավոր մետրերից:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Ձերժինսկի շրջանում եկեղեցի կառուցելու որոշումը կայացվել է 2012 թ, քանի որ տեղի հավատացյալ հայերը ստիպված էին լինում փողոցում աղոթել:

Նշենք՝ եկեղեցին կառուցվել է 2000-2003 թթ.։ Օծվել է 2003 թվականի սեպտեմբերի 27-ին Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica