close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևի առջև ոչ թե բռնցքամարտիկ էր, այլ գեղասահորդ. քաղաքագետը՝ Փաշինյան֊Ալիև բանավեճի մասին

Քաղաքական

18 Փետրվարի 2020, 12:25
 Ալիևի առջև ոչ թե բռնցքամարտիկ էր, այլ գեղասահորդ. քաղաքագետը՝ Փաշինյան֊Ալիև բանավեճի մասին

Քաղաքագետ Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է օրերս տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քիչ առաջ ուշացումով հնարավորություն ունեցա ամբողջությամբ դիտել Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանավեճը։

Տպավորությունս համառոտ նկարագրելու համար կօգտագործեմ սպորտային անալոգիան. ռինգում Ի. Ալիևը շատ թույլ բռնցքամարտիկ էր, ով անընդհատ անզգուշորեն գրոհում էր, «բացվելով» և հուժկու հակահարված ստանալու բացառիկ հնարավորություններ ստեղծելով իր ախոյանի համար։ Բայց վատն այն էր, որ այդ հուժկու հակահարվածը չէր հետևվում, որովհետև Ալիևի առջև ոչ թե բռնցաքամարտիկ էր, այլ գեղասահորդ։ Այսպես չի կարելի։

Փաշինյանի թուլությունն այս բանավեճ-մենամարտում առանձին քննարկման նյութ է, իսկ ահա Ի. Ալիևի պահով պետք է ասել, որ նա վերջին 20 տարիների ընթացքում մտավոր աճ չի արձանագրել։
Կարծում եմ, ՀՀ վարչապետին օգտակար կլիներ կարդալ հետևյալ նյութը.  ОДНАЖДЫ В СТЭНФОРДЕ. Штрихи к политическому портрету Ильхама Алиева»:
 
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Գերմանիայում: Հենց գերմանական քաղաքներից մեկում՝ Մյունխենում էլ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ էլ տեղի էր ունեցել երկու երկրների ղեկավարների բանավեճը
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica