close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադևոսյանը

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 09:47
 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադևոսյանը

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում. հայտնում է Yerkir.am-ը:

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Նշենք նաև, որ Թելման Թադևոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ով պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին: Որոշ ժամանակ անց՝  2020-ի հունվարի 31-ին, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica