close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրողներին պետք է բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

18 Փետրվարի 2020, 09:29
 Ընտրողներին պետք է բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։ «Այո»-ի  ճամբարում արտաքուստ լռություն էր, կիրակի ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել, քանի դեռ չի ձեւավորվել «ոչ»-ի ճակատը, որ հասկանան՝ ինչ մարտավարություն որդեգրեն։

Սակայն որոշվել է ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին պատվիրակել մարզային հանդիպումները, որ գնան, իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»։ Երեկ նույնպես խմբակցության նիստ է հրավիրվել եւ պատգամավորներին ասվել է, որ հնարավորինս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, ավելի շատ գործեն, քան խոսեն։

Իսկ «ոչ»-ի ճակատը կձեւավորվի այսօր։ Ճակատում ներգրավված են բացառապես իրավաբաններ, համակարգողն «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica