close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք լրագրողական էթիկայի սահմաններում է. Ռուբեն Մելիքյանն ակնկալում է Հանրային հեռուստաընկերության արձագանքը

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 21:41
 Արդյո՞ք լրագրողական էթիկայի սահմաններում է. Ռուբեն Մելիքյանն ակնկալում է  Հանրային հեռուստաընկերության արձագանքը

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.   

«ՔՊ գրասենյակի դիմաց Հ1-ի լրագրող Anush Muradyan-ի հարցը՝ Ալեն Սիմոնյանին (հեռարձակվել է ուղիղ եթերով).

«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»։

Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։

Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը։

Առաջին ալիք»,- գրել է Մելիքյանը։

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica