close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկեղեցին Սահմանադրության բոլոր բացակա կետերի լրացումն է. Վահան Մարդյան

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 19:50
 Եկեղեցին Սահմանադրության  բոլոր բացակա կետերի լրացումն է. Վահան Մարդյան

Հայկական մշակույթի, եկեղեցու և հարակից արժեքների դեմ վերջին շրջանում տարվող ակտիվ պայքարի պատճառների մասին Yerkir.amզրուցել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների խորհրդի ատենապետ Վահան Մարդյանի հետ

- Վերջերս մեծ հարվածի տակ է հայտնվել հայկական մշակույթն` իր բոլոր ճյուղերով: Ի՞նչն եք համարում այս ամենի պատճառը և ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ազգայնականների պատասխանը:

-Միշտ հարվածի տակ է եղել մեր մշակույթը, ինքնությունը, և այն մի պարզ մեխանիզմով է հասել մեզ. եղել են մարդիկ, ովքեր այն կրել են և փոխանցել։ Ես կարծում եմ, որ սունկը միշտ աճում է արևի բացակայության պայմաններում, իսկ որոմը՝ չմշակվող և չպահպանվող այգում։ Հայը պետք է միշտ մշակի և պահպանի իր Հայրենիքը։ Դրա միակ ձևը կրելն ու փոխանցելն է, և մերժելն է ամեն անընդունելին։

-Հայ ավանդական ընտանիքի մոդելը նույնպես հարվածի տակ է ընկել:

-Հայ ընտանիքը (նույն ինքը՝ ավանդական ընտանիքը) ընտանիք հասկացության միակ ձևն է, որ կարող է լինել աշխարհում։ Այլ մոդել չկա: Երևույթներ, որոնք  փորձում են կոչել ընտանիք, պետք է արգելել, պետք է չընկնել ծուղակը ու չբաժանել ավանդականի և ոչ ավանդականի։ Հայն իր  Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրի ընտանիք հասկացությունը։ Նորմ չի կարելի դարձնել անընդունելին (մարդակերությունը, իգամոլությունը, արվամոլությունը, այլասերությունները...): Կարճ ասած՝ չկան մոդելներ. կա ընտանիք։

- Ըստ ԿԳՄՍ-ի կողմից առաջարկվող օրենքի նախագծի՝  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այլևս պարտադիր չի լինելու հայագիտական առարկաների դասավանդումը: Ի՞նչ տեսակետներ ունեք:

-Մեզ մոտ բազում խնդիրներ գալիս են ինքնության  վատ ճանաչումից, և դա արդեն բերում է հայագիտական առարկաներին ավելի մեծ տեղ տալու քաղաքականություն վարելուն։ Ռազմավարությունը պետք է լինի՝ լավացնել մեթոդները և շատացնել ուսումնասիրման առիթները։ Մանկապարտեզ, դպրոց, բուհ, բանակ. դրանք պետք է լինեն այն տեղերը, գոնե, որտեղ պետք է պարտադիր լինի հայագիտական առարկաների ուսուցումը՝ համապատասխան մեթոդներով, մոտեցումներով։

- Եկեղեցու պատմությունը որքանո՞վ է կարևոր դպրոցներում, և ինչի՞ կբերի դրա բացակայությունը:

-Հայ եկեղեցու պատմությունը, այո՛, Հայոց պատմության մի մաս է, և մանիպուլատիվ հարցադրում է՝ բա ինչու՞ եք անջատել։ Իրականում, որպես ուսուցանվող առարկա է անջատ և բովանդակային ուսուցանման համար։ Այո՛, առանձին առարկա պետք է լինի, դա նույն է, որ ասենք հայոց պատմությունը հին աշխարհի պատմության մի մաս է և պետք է մի առարկայի մեջ դպրոցում ուսուցանվի, իհարկե, ո՛չ։ Որտե՞ղ, եթե ոչ Հայ դպրոցում պետք է ուսումնասիրի մարդ իր հավատքի օրրան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը, բովանդակությունը՝ ինչու է հայը քրիստոնյա և ինչ ձևով է այն արտահայտվել դարերի ընթացքում, և այլ բազում գիտելիքներ, որ պարտավոր է իմանալ։

- Վերջին շրջանում եկեղեցու դեմ հրահրված սանձարձակությունները կանխելու գործում ԿԳՄՍ (մշակույթի մասով) նախարարությունն անելիք ունի՞, թե՞ ոչ:

-Պետությունը պետք է խնամք տանի իր ժողովրդի հոգու՝ ինքնության մասին նույնպես, որովհետև անկախ պետությունը գոյություն ունի միայն այն  դեպքում, երբ կա ինքնության գիտակցում։ Աշխարհիկ պետություն հասկացությունը խոցելի է, որովհետև ժողովուրդը միայն իրավաբաններից չէ կազմված,  և Սահմանադրությունը՝ տեսակի, ինքնության, ազգի ապրումների ամբողջական բացատրություն և բնորոշում չի կարող տալ։ Եկեղեցին  Սահմանադրության  բոլոր բացակա կետերի լրացումն է, իմ կարծիքով։ Դա նշանակում է, որ եկեղեցու վրա հարձակումը՝ հարձակում է ինքնության և պետության վրա,  որը ազգային անվտանգության խնդիր է:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica