close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 19:22
 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ (բուք), ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» հատվածը:

Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:

Տավուշ տանող ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica