close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել․ ԿԸՀ

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 19:08
 ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ Yerkir.am-ին տեղեկացնում են, որ 2020թ. փետրվարի 17-ը ներառյալ՝ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։

Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու նպատակով:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել  2020թ. փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica