close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում կտեղադրվի՞ Մահաթմա Գանդիի արձանը. առաջարկ Հնդկաստանի դեսպանատնից

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 17:10
 Երևանում կտեղադրվի՞ Մահաթմա Գանդիի արձանը. առաջարկ Հնդկաստանի դեսպանատնից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հնդկաստանի դեսպանատնից առաջարկ է ստացվել Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանի վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Հանրային քննարկում.

Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից` ըստ որի առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են` Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։ Նկարում առաջարկվող տարբերակն է։

Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ 2019-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցներն այժմ գտնվում են Հայաստանում»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica