close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ձեր գանգերից երկնաքերներ կսարքենք. Թուրքիայում ՌԴ դեսպանը շարունակում է սպառնալիքներ ստանալ

Տարածաշրջան

17 Փետրվարի 2020, 13:10
 Մենք ձեր գանգերից երկնաքերներ կսարքենք. Թուրքիայում ՌԴ դեսպանը շարունակում է սպառնալիքներ ստանալ

Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ շարունակվում է իր հասցեին սպառնալքիների տարափը:

Ավելի վաղ դեսպանը նշել էր, Սիրիայի Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համար թուրքական սոցցանցերում հակառուսական հիստերիա է բարձրացել:

«Վերջին սպառնալիքներից մեկը, որին  հանդիպել եմ, այն էր, որ մեկը գրել էր «Մենք երկնաքեր կսարքենք ձեր գանգերից» և «Դեռ կվճարեք մեր թափած արյան ամեն կաթիլի համար» և այլն», - Երխովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Դեսպանը նշում է, որ նման արտահայտությունները չպետք է անտեսվեն, քանզի դրանք վերաբերում են ոչ միայն դիվանագետներին, այլև ՌԴ-ին և նրա ներկայացուցիչներին. հայտնում է Yerkir.am-ը:

Անկարայում ռուսական ռազմական կցորդ Իրինա Կասիմովան ավել վաղ հայտնել էր, որ թուրքական իշխանությունները հավելյալ միջոցառումներ են ձեռնարկել՝ ռուս դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica