close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+11°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունն սկսվել է

Աշխարհ

17 Փետրվարի 2020, 11:09
 Կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունն սկսվել է

Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են COVID-2019 անվանումն ստացած կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը. հայտնում է Yerkir.am-ը՝ lenta.ru-ին հղումով:

Խոսքը «Favipiravir» դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել վերահսկող մարմինների կողմից: Դեղամիջոցը կարող է դառնալ առաջին դեղը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժվելիս:

Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գծով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել էր, որ տվյալ պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց չկա:

Մասնագետի պնդմամբ՝ այլ վիրուսների կամ ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում չի ապացուցվել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել:

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica