close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը փակ է․ երկու կողմերում մի քանի տասնյակ մեքենաներ են կուտակվել

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 09:17
 Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը փակ է․ երկու կողմերում մի քանի տասնյակ մեքենաներ են կուտակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Փակ է Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը: Ջերմուկի կողմից կա կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica