close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+3°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

58 տարեկանում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ ֆոտոլրագրող Գերման Ավագյանը

Հասարակություն

16 Փետրվարի 2020, 23:19
 58 տարեկանում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ ֆոտոլրագրող Գերման Ավագյանը

58 տարեկան հասակում այսօր հանկարծամահ է եղել  լուսանկարիչ և ֆոտոլրագրող Գերման Ավագյանը:

Նա լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը, աշխատել տարբեր պարբերականների հետ:

1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին:

Գերման Ավագյանի ցուցահանդեսները․

Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ) «Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ. «Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ. «Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ. «Կատակողների դպրոցը», Երևան Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ. «Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ. Միջազգային բիեննալե, Գյումրի ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ. «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա «Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն «Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ. Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ. «Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica