close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չպետք էր կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին․ Բագրատ Եսայան

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 14:09
 Չպետք էր կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին․ Բագրատ Եսայան

Թշնամու հետ բանակցությունը մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան չէ. անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար  Բագրատ Եսայան։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Տպավորություն. հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հանճարեղ են համարում ամեն ինչում։ Բայց երբ քո պահվածքից, խոսքից ու գիտելիքների մակարդակից կախված է վերջին տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ձեռքբերումները, ուղղակի պարտավոր ես նախապատրաստվել, լսել խորհուրդներ ու դիտողություններ։ Թշնամու հետ բանակցությունը ոչ КВН-ա, ոչ էլ մանկապարտեզ-պառլամենտում հարց ու պատասխան։

Հ.Գ. Եթե նույնիսկ կասկածի նշույլ ունես, որ անգլերենով կարողանալու ես ամբողջական և բազմակողմանի պատասխաններ տալ, պետք էր փոխել ֆորմատը, ելույթների լեզուն, կազմակերպել թարգմանություն, ոչ թե կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին»,-նշել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica