close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+20°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետո էլ կասեք քննադատում եմ, ի՞նչ եք առաջարկում, ծափահարե՞մ այսքանից հետո. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 12:49
 Հետո էլ կասեք քննադատում եմ, ի՞նչ եք առաջարկում, ծափահարե՞մ այսքանից հետո. Էդուարդ Շարմազանով

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան, իր ձեռագրին հավատարիմ, տարածում է Ալիեւի ստերը` «Ղարաբաղը Ադրբեջան է» վերտառությամբ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Զերծ մնալով քաղաքական գնահատակնից` ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ:

1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը եւ Ստրաբոնը իրենց աշխատություններում հստակ նշում են, որ Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցնում է Կուր գետով:

Հետեւաբար, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ կովկասյան թուրքերի կամ այսօրվա ադրբեջանցիների քարոզչությունը որոշել է տեր կանգնել աղվանական ժառանգությանը, ապա այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ Արցախ եւ Ուտիք պատմական նահանգները սահմանակից են եղել Աղվանքին եւ նույն անտիկ պատմիչների վկայությամբ չեն մտել նրա աշխարհագրական սահմանների մեջ:

3. Ադրբեջան անվանումով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է միայն 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ռազմական ինտերվենցիայի արդյունքում:

4. Միջազգային հանրությունը չի էլ ճանաչել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Ազգերի Լիգան ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի հանրապետության դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ:

5. 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի 5-րդ Կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել եւ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ ինչպիսին է Մոնղոլիան /նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը/ կամ Պարսկաստանը, իսկ 1813թ-ից Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում:

Այսպիսով, Ազգերի Լիգան դեռ 1920թ. արձանագրել է

ա. Ադրբեջան պետություն մինչեւ 1918թ. գոյություն չի ունեցել

բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկի փախառնված անվանումն է

գ. Հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշեմ, որ նրա շուրջ վեճերը ակտիվացել են Ռուսական կայսրության քայքայման ժամանակաշրջանում: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղում օրենսդիր իշխանությունը իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների միջոցով: Առաջին համագումարը 1918թ. հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր`ընտրելով Ազգային խորհուրդ եւ կառավարություն:

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղը ներառել իր կազմում, բայց թե երկրորդ եւ թե երրորդ համագումարները մերժում են թուրքական զորքերի պահանջը`անդամակցել Ադրբեջանին: Նման որոշումներ են կայացնում նաեւ 1919թ. հրավիրված համագումարները:

Ռազմական բախումներից խուսափելու համար 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են կնքում , որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդ որում, համաձայնագրում չէր փոխվում Ղարաբաղի կարգավիճակը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռանյին Ղարաբաղի հայերի համագումարի հետ համաձայնագրի ստորագորւմը փաստում է, որ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչում է Ղարաբաղը որպես ինքնուրույն իրավաբանական միավոր:

Սակայն 1920թ. մարտին ադրբեջանցիները՝ խախտելով համաձայնագիրը, ռազմական գործոություններ են սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նման պայմաններում 1920թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի համագումարը Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անքակտելի մաս: Իսկ 1920թ.օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի` խնդիրը պետք է լուծվի ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պակտով:

Արձանագրենք, որ 1918-1920թթ. Լեռանյին Ղարաբաղը ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իր հերթին Ադրբեջանի հանրապետությունն էլ այդ ժամանակաշրջանում անգամ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից:

1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ընդունում է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը դառնում են Խորհրդային Հայաստանի մաս: Իսկ 1921թ.

հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Ազգային խորհուրդը որոշում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ՀԽՍՀ անբաժանելի մաս:

Արդեն 1921թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը առաջարկում է Ղարաբաղի պատկանելության հարցը քննարկել Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում:

Հուլիսի 4-ի նիստը մերժում է Ադրբեջանի առաջարկը : Սակայն հաջորդ օրը ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվում է Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը նոր թափ է ստանում 1988թ.-ին: Նույն թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն`դուրս է գալիս Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ է լինում անկախության գործընթացին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության մասին հռչակագիրը:

Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում էր 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ համապատասխան օրենսդրությանը :

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ իրականացրեց անկախության հանրաքվե:

Ի գիտություն պատմական եւ իրավական փաստերի կեղծարարների՝ նշեմ, որ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գրանցված քվեարկողների 82,2 տոկոսը, որոնց 99 տոկոսը կամ 107.648 մարդ «այո» է ասել Արցախի անկախությանը :

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ միակ ինքնավար մարզը, որ ձեռք է բերել իր անկախությունը Խորհրդային ներքին օրենսդրության համաձայն: Հետեւաբար Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն փաստերից զուրկ է, այլ նաեւ արհամարհանք է պատմագրության, միջազգային իրավունքի հանդեպ:

Հ.Գ.Դժբախտաբար երեկ այս փաստերի մեծ մասը չներկայացվեց Փաշինյանի կողմից։Իսկ ներկայացվելու դեպքում Ալիև-կրտսերն առնվազն խելոք կլսեր, այլ ոչ թե կժպտար։

Հ.Հ.Գ.ռամիլսաֆարովներին հերոսացնելու,ապրիլյան ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ սանձազերծելու ու մեր զինվորներին գլխատող ստահակներին պարգևատրելու մասին էլ չխոսվեց։

Հետո էլ կասեք քննադատում եմ։

Բա ի՞նչ եք առաջարկում,ծափահարե՞մ այսքանից հետո»,-նշել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica