close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը

Մշակույթ

16 Փետրվարի 2020, 10:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը

Ըստ Yerkir.am-ի՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով: 

Այս տարվա հայաստանյան ազգային փուլին մասնակցում էին 12 արտիստ՝ հատուկ մրցույթի համար գրված երգերով, որոնք ներկայացրին Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հաղթող մասնակիցը որոշվեց միջազգային ու հայաստանյան ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հավաքելով 168 միավոր:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica