close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+8°
+9°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին Մոսկվայում կքննարկի Իդլիբի հարցը

Աշխարհ

15 Փետրվարի 2020, 17:45
 Թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին Մոսկվայում կքննարկի Իդլիբի հարցը

Թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ շարունակելու համար Իդլիբում կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին լրագրողներին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: 

«Այսօր մենք բանակցություններ կվարենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Թուրքական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ (Իդլիբի) խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կկատարվեն անհրաժեշտ քայլեր»,- հայտարարել է Չավուշօղլուն: 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կատարել Իդլիբի խնդրի լուծմանն ուղղված մի քանի առանցքային պարտավորություններ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր երկիրը Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները կատարել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica