close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատահար Թբիլիսյան խճուղում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հասարակություն

15 Փետրվարի 2020, 12:45
 Պատահար Թբիլիսյան խճուղում. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: վել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., ծնված 1958 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը (չի վնասվել), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:57-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica