close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոշել են լեգիտիմացնել համայնքի ղեկավարին. Սուրեն Սարգսյանը՝ ԼՂ բանակցությունների մասին

Քաղաքական

15 Փետրվարի 2020, 11:29
 Որոշել են լեգիտիմացնել համայնքի ղեկավարին. Սուրեն Սարգսյանը՝ ԼՂ բանակցությունների մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառանալով ԼՂ կարգավորման բանակցություններին, գրում է. «Կարծում եմ ԼՂ հարցում բանակցում են հետևյալը.

Արցախի ներկայացուցիչը նստում է բանակցությունների սեղանին (սա տրամաբանական է, բանակցության ինչ որ փուլում պետք է տեղի ունենար և սրա մասին հայտարարել է նաև ՄԽ-ն): Բայց մերոնք ինչ որ զիջումների ստիպված պետք է գնան, որ դա տեղի ունենա հենց հիմա (քանի որ վարչապետը պնդում է):

Բաքուն համաձայն չէ, որ մասնակցի Արցախի նախագահը: Նրանք Արցախի նախագահին չեն կարող լեգիտիմացնել: Մերոնք համաձայնել են Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինի, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյա (այստեղից էլ հայտարարության մեջ այս ձևակերպումն է հայտնվել):

Բաքուն դեմ է տվել «ԼՂ» ադրբեջանական համայնք»-ի ղեկավարին, որպես հակակշիռ: Մերոնք համաձայն չեն, քանի որ ԼՂ-ն չճանաչված, բայց պետություն է, բայց քանի որ վարչապետն ասում է Արցախը պետք է մասնակցի, ստիպված համաձայնել են: Բոլորով որոշել են լեգիտիմացնել համայնքի ղեկավարին, որ դիրքը գոնե բարձր լինի: Տարան պատգամավոր, հետո համանախագահները հերթով սկսեցին ընդունել (այստեղից էլ մերոնց լռությունը լեգիտիմացնամ մասով, քանի որ համաձայնել են):

Փաշինյանին ձեռնտու է, քանի որ ֆորմալ առումով Արցախի ներկայացուցիչը մտնում է բանակցային գործընթաց:

Ալիևին ձեռնտու է, քանի որ ինքը չճանաչված, բայց կայացած պետության դիրքը իջեցնում է, հավասարեցնելով «համայնքի» կարգավիճակին (ինչի մասին միշտ նշում է, որ ԼՂ հայերը Ադրբեջանի կազմում հանգիատ կարող են ապրել ինքնավար): Միաժամանակ, ստորադասում է ինքնորոշման իրավունքը` որպես այդպիսին (այստեղից էլ հղումը Հելսինկյան եզրափակիչ ակտին, այլ ոչ թե ՄԱԿ կանոնադրությանը (տարբերությունը մի առիթով կներկայացնեմ)):

Այսինքն «բանակցություն» բառից մերոնք խուսափում են, քանի որ քննարկում են ձևաչափի հարցը: Հիշեք ԱԳՆ-ի «կոնսուլտացիաներ, ինտենսիվ քննարկումներ» եզրույթները»:

 
 
Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica