close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ. մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

15 Փետրվարի 2020, 10:02
 Ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ. մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո և համերաշխության մթնոլորտում։

Ներկա պատգամավորներից և տարածքային կառույցների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։ Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմիր թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica