close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ օրենքն ընտրողաբար է գործում, հասարակությանը բաժանում են սևերի ու սպիտակների՝ բանակում կլինի կարգապահությո՞ւն. Ստեփան Դանիելյան

Քաղաքական

15 Փետրվարի 2020, 00:12
 Երբ օրենքն ընտրողաբար է գործում, հասարակությանը բաժանում են սևերի ու սպիտակների՝ բանակում կլինի կարգապահությո՞ւն. Ստեփան Դանիելյան

Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն:  Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),

- երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),

- երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,

- երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,

- երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,

- երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման  մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար  պատասխանատվության,

- երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն «ջարդում» են ու մնում անպատիժ,

- երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,

- երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,

- երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս ընթանում,

- երբ օրենքն ընտրողաբար է գործում,

- երբ սահմանադրությունն այլևս չի գործում,

- երբ, երբ, երբ ....

Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն»։

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica