close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միասին բոյկոտենք ատելությունը, անհանդուրժողականությունը, անօրինական Սահմանադրական հանրաքվեն. Վահագն Չախալյան

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 23:04
 Միասին բոյկոտենք ատելությունը, անհանդուրժողականությունը, անօրինական Սահմանադրական հանրաքվեն. Վահագն Չախալյան

Միասին բոյկոտենք ատելությունը, միասին բոյկոտենք անհանդուրժողականությունը, միասին բոյկոտենք անօրինական Սահմանադրական հանրաքվեն: Ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում նման կոչով է հանդես եկել Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնության հիմնադիր՝ Վահագն Չախալյանը:

«Սիրելի՛ կամքականներ, մեր պայքարի աջակիցներ և սատարողներ, հայրենասեր քույրեր և եղբայրներ, իմ գաղափարական ու զինակից ընկերներ:

Որպես կանոն, քաղաքական կյանքում բոյկոտն ըմբոստության միջոց է։

Սակայն որպես պահպանողական ուժ, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն ըմբոստություն չի քարոզել, եղել է ու մնալու է՝ պետականամետ։

Սակայն այսօր, ելնելով ստեղծված իրավիճակից, մենք ստիպված ենք ստեղծել բոյկոտի շտաբ: Ստեղծելով բոյկոտի շտաբ մեր նպատակն է իշխանություններին ետ պահել իրավախախտ դիրքում հայտնվելուց։

Մենք բոյկոտելու ենք ապրիլի հինգի հանրաքվեն, որովհետև հեղափոխությունը չի կարող լինել ուղեղալվաց, մենք համոզված ենք, որ այն պետք է լինի ինքնակազմակերպում, պատասխանատվության գիտակցում, զորակոչ՝ հանուն ազգի ու երկրի, այն պետք է լինի միջոց՝ հզոր Հայաստանի կառուցման ճանապարհին։

Ելնելով վերը նշվածից՝ հրավիրում և հորդորում եմ բոլորիդ, լինել զգաստ, լինել հարգալից, քաղաքակիրթ, զուսպ և սթափ։

Չենք դառնալու իշխանամերժ, չենք թուլացնում ո՛չ պետության և ո՛չ հեղափոխության ընթացքը։ Սակայն միևնույն ժամանակ մեր պարտքն է բացատրել, որ անօրինականության և օրենքի շահագործման ճանապարհով ազգի պառակտումն անթույլատրելի է ու վտանգավոր։

Կոչ եմ անում բոլորիդ ազգային համերաշխության և հաշտության, սիրո և հանդուրժողականության, միասին բոյկոտենք պառակտվածությունը, միասին բոյկոտենք հալածանքները,
միասին բոյկոտենք ատելությունը,
միասին բոյկոտենք անհանդուրժողականությունը,
միասին բոյկոտենք անօրինական Սահմանադրական հանրաքվեն։
Կամք,
Համախմբում,
Հաղթանակ...»,- նշել է Վահագն Չախալյանը:

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica