close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզել է հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը. ՀՔԾ

Հասարակություն

14 Փետրվարի 2020, 19:35
 Պարզել է հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը. ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Արտաշատի բնակչին ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինս ձերբակալվել էր ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ կասկածյալը նշված հոգեմետ նյութերը ձեռք է բերել Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակչից, ով ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, իսկ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 33-ամյա տղամարդու կողմից նշված դեղահաբերը ձեռք բերելու աղբյուրը, ինչպես նաև այլ անձանց իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica