close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում է ՆԱՏՕ-ի խորհդատվական խումբը

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 18:24
 Հայաստանում է ՆԱՏՕ-ի խորհդատվական խումբը

Փետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը: Ըստ Yerkir.am-ի՝ այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը: 

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ: Հայկական կողմը բանախոսություններ է ներկայացրել իրականացված աշխատանքների, մասնավորապես՝ առարկայի պիլոտային ծրագրերի մշակման, ներդրման, ուսուցման մեթոդաբանության և հետագա ծրագրերի վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին և հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման և բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն: 

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica