close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+24°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեին․ քաղխորհրդի նիստն ավարտվեց

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 17:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեին․ քաղխորհրդի նիստն ավարտվեց

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո։

Նա տեղեկացրեց, որ նիստին քաղաքական խորհրդի անդամներից բացի մասնակցել են տարածքային կառույցի պատասխանատուները, Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց կարծիքը, իր խոսքն ասել և որոշել են,որ Բարգավաճ Հայաստանը մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, բայց  չեն կարող որևէ մասնակցությոն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։

«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի»,-պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica