close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան այցելելու համար Բաքվում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի թալիշ գործիչ Ֆահրեդդին Աբբասովը

Տարածաշրջան

14 Փետրվարի 2020, 16:40
 Հայաստան այցելելու համար Բաքվում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի թալիշ գործիչ Ֆահրեդդին Աբբասովը

Բաքվի Առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Թալիշական ազգային շարժման առաջնորդ, ակտիվիստ Ֆահրեդդին Աբբասովի վերաբերյալ գործը: Աբբասովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին:

Աբբասովը մեղադրվում էր Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու՝  «Պետության դեմ բացահայտ մարտահրավերներ» և «Ազգային թշնամություն սերմանելու» հոդվածներով: Ելույթում դատախազը պահանջել է Աբբասովին ենթարկել 17 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ թալիշ գործիչը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման:

Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, բանասեր Ֆահրեդդին Աբբասովը Ադրբեջանում մեղադրվում է «պետությանն ուղվված հանրային կոչերի» համար: Երկրի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մասնավորապես այցելել է Հայաստան և ելույթ ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության»: Աբբասովը Մոսկվայից արտաքսվել էր 2019 թ. մարտի 14-ին:

Amnesty International  իրավապաշտպան կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի խնդրանքով ձերբակալված Աբբասովը անհետացել էր մենախցից: 2019 թ. փետրվարի 27-ին ինչ-որ ուժային կառույցների անդամներ թուղթ էին ներկայացրել Աբբասովի ազատ արձակման վերաբերյալ և նրան տարել անհայտ ուղղությամբ:

Աբբասովի դատը պետք է տեղի ունենար հաջորդ օրը, սակայն դատարանը մեղադրյալի բացակայության պատճառով նիստը տեղափոխում է մարտի 18-ին: Հետո արդեն հայտնի է դառնում նրան աքսորելու մասին հրամանը:

Աբբասովը լքել էր Ադրբեջանը 2004 թ. և տեղափոխվել Ռուսաստան և ստացել ժամանակավոր բնակության թույլտվություն, բայց չնայած դրան ձերբակալվել է 2018 թ. սեպտեմբերի 6-ին:

2005 թ. Հայաստանում տեղի էր ունեցել թալիշագիտության համաշխարհային խորհրդաժողով, որին մասկցել էր նաև Աբբասովը: Այն Ադրբեջանում որակվել էր որպես «անջատողականությանը նվիրված վեհաժողով»:

Ի դեպ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Երևանում կայացել էր «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագիրը կրող խորհրդաժողով, որին մասնակցում էին նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այն, ինչպես ենթադրվում էր, նույնպես բացասական արձագանք էր գտել Ադրբեջանում:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica