close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի հանրությանն է ուզում մոլորեցնել. Վահան Իշխանյան

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 15:24
 Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի հանրությանն է ուզում մոլորեցնել. Վահան Իշխանյան

Փաշինյանը Բեռլինում հայտարարել է, թե անընդունելի է որ ՍԴ դատավորները 25-30 տարի պաշտոնավարեն, և որ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարի 18 տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանն՝ անդրադառնալով երեկ Բեռլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սահամանդրական դատարանի վերաբերյալ արված հայտարարությանը։

Ըստ Yerkir.am-ի՝ նա մասնավորապես գրել է.

«Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի հանրությանն է ուզում մոլորեցնել. Փաշինյանը Բեռլինում հայտարարել է, թե անընդունելի է որ ՍԴ դատավորները 25-30 տարի պաշտոնավարեն, և որ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարի 18 տարի.

«Այսինքն ի հեճուկս մեր Սահմանադրության, 18 տարի ՍԴ նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Սա մոտավորապես նույնն է, որ մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք եւ որոշենք, որ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու, չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ»։

ԱՄՆ–ի գերագույն դատարանի դատավոր Կլարենս Թոմասը իր պաշտոնում է 1991 թվից, այսինքն 28 տարի, իսկ Ռուտ Գինսբուրգը 1993 թվից, այսիքն 26 տարի, Ստիվեն Բրայերը 1994թվիրց, այսիքն 25 տարի։ Այս ընթացքում ԱՄՆ֊ում 8 նախագահական ընտրություն է եղել, Սենատի ու ներկայացուցիչների պալատի բազմաթիվ ընտրություններ։

իսկ ՍԴ նախագահ Հրայր Թոմվասյանը պիտի պաշտոնավարի ընդամենը կարծեմ 17 տարի, բացի այդ ՍԴ նախագահը նույն լիազորություններն ունի ինչ ՍԴ մյուս դատավորները։

Միջազգային հանրությունը այնքան գրագետ է, որ գիտի, որ դատավորի անկախության կարևոր դրույթներից մեկը նրա անփոփոխելիությունն է, երկրի ղեկավարների կամքով դատավորներին չեն հանում՝ ուզում է նրա ժամկետը մինչև 2035 թիվը լինի, թե ցմահ, իսկ մինչ ժամկետի ավարտը դատավորին հանելը՝ թեկուզ «ժողովրդի կամքով», իրավական պետության ավերումն է և բռնապետության հաստատումն է։

Ապրիլի 5–ին հայ հանրությունը ցույց կտա՝ ինքը գրագետ միջազգային հանրության անդա՞մ է, թե ոչ՝ գնալով վարչապետի խոսքերի հետևից»։

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica