close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+23°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԸՀ պարզաբանումը հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ

Հասարակություն

14 Փետրվարի 2020, 14:56
 ԿԸՀ պարզաբանումը հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ

ԿԸՀ-ն, ըստ Yerkir.am-ի, պարզաբանում է ներկայացրել հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է. 

«Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին, որն ապահովելու է հեռուստառադիոընկերությունների եթերային բովանդակության մշտադիտարկումը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica