close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻԵԴ-ը կարող է ՍԴ դատավորներին իրենց պաշտոնում վերականգնելու հարց դնել՝ հաշվի առնելով խախտումների առանձնակի ցինիզմը․ ՍԴ նախագահի խորհրդական

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 13:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻԵԴ-ը կարող է ՍԴ դատավորներին իրենց պաշտոնում վերականգնելու հարց դնել՝ հաշվի առնելով խախտումների առանձնակի ցինիզմը․ ՍԴ նախագահի խորհրդական

Հանրաքվեից հետո հնարավորություն կա, որպեսզի ԱԺ խմբակցությունները դիմեն ՍԴ, եթե հանրաքվեի կազմակերպման և իրականացման ընթացքում տեղի ունենան օրենքների այնպիսի խախտումներ, որոնք կազդեն հանրաքվեի արդյունքների վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ նախագահի խորհրդական, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Գրիգոր Մուրադյանը։

Ըստ նրա, բոլորի համար պարզ է՝ ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել՝ սկսած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, վերջացրած Սահմանադրության անփոփոխելի հոդվածների էությունը խախտելը։ Նա պարզաբանեց, որ խմբակցություններից որևէ մեկը կարող է դիմել ՍԴ և վիճարկել այդ հանրաքվեն։

Հետագայում, եթե դադարեցվեն ՍԴ 7 դատավորների լիազորությունները, իրենց պաշտոնավարման անվտանգության պաշտպանության հարցով հնարավոր է՝ դիմեն ՄԻԵԴ, որովհետև խախտվել են հիմնարար սկզբունքներ, որոնք ցանկացած քաղաքակիրթ պետությունում, որը ԵԽ անդամ է, ուղղակի անխախտելի են՝ ասաց Գրրգոր Մուրադյանը։

Նա տեղեկացրեց, որ հնարավոր է ոչ միայն խնդիրը սահմանափակվի փոխհատուցմամբ, այլև  պաշտոնին վերականգնելու պահանջ դրվի ՄԻԵԴ-ի կողմից՝ հաշվի առնելով խախտումների առանձնակի ցինիզմը։ Այդ պարագայում ՀՀ իշխանությունները, ովքեր էլ այդ ժամանակ լինեն իշխանություն, պետք է ՍԴ այդ դատավորներին վերականգնեն իրենց պաշտոնում․ «Եթե չլինի այդպիսի պահանջ, ուրեմն կվճարվի փոխհատուցում կորսված եկամտի և բարոյական վնասի համար»։

ՍԴ նախագահի խորհրդականը Հրայր Թովմասյանի մասով լիովին բացառեց, որ մինչև հանրաքվեն հրաժարական կտա, բացառեց նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է՝ տիկին Գյուլումյանի և Պետրոսյանի։

Սահմանադրության  մեկ այլ փոփոխությամբ ՍԴ-ն վերացնելու հարցի մասին Գրիգոր Մուրադյանն ասաց, որ կանխատեսում է՝ ՍԴ դատավորների լիազորությունները բռնազավթելուց հետո այս թեման կարող է դառնալ ոչ արդիական։

Մանրամասն՝ տեսանյութում․

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica