close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում մահերը պետք է ոչ թե նվազագույնի հասցվեն, այլ ընդհանրապես բացառվեն․ Էդմոն Մարուքյան

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 11:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում մահերը պետք է ոչ թե նվազագույնի հասցվեն, այլ ընդհանրապես բացառվեն․ Էդմոն Մարուքյան

Ամեն ինչ հնարավոր չէ բարդել քրեական ենթամշակույթի վրա՝ իշխանություններից պահանջելու ենք բանակում մահվան դեպքերի հարցով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Շատ խորը նտահոգիչ հանգամանք է, անընդունելի է, որ որևէ ձևով քննարկման առարկա չէ, մենք տարին սկսել էինք անվտանգության սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումներով։ Շարունակելու ենք ուշադիր լինել, պետք է շատ հետևողական աշխատանք տարվի․ որ  այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն, այլ ընդհանրապես բացառվեն, մենք ուղղակի իրավունք չունենք ունենալ նման իրավիճակներ»,-ասաց նա։

Մարուքյանը ողջունեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում․ «Ես կարծում եմ, Հայոց ցեղասպանության հարցը չպետք է դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց, պետք է ավելի վաղ արվեր։ Նախագահ Ասադի հետ հանդիպման ժամանակ նա ասում էր՝ Հայաստանում ինձ ասում են պետք չէ այդքան հավատալ Էրդողան՝ ես չլսեցի․ եղավ այն, ինչ եղավ»։

Էդմոն Մարուքյանը ճեպազրույցն սկսեց ներկաներին շնորհավորելով սիրո տոնի առիթով և հավելեց․ «Մարդկանց սիրեք նաև նաև ընդդիմություն եղած ժամանակ, մի սպասեք գան իշխանության, նոր սիրեք»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica